Բույն էին հյուսել, ձագեր բերել… Այս ծառը և տասնյակ այլ ծառեր այսօր կտրվեցին.
Ակամայից հիշեցի Թումանյանի տողերը.
Եվ բախտի հեգնանքով` սա հենց Թումանյան փողոցն է.
Կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ
Բնով — տեղով,
Ամբողջ ցեղով։
