«Վեոլիա ջրի» հետ պետք է քննարկենք ջրագծերի ենթակառուցվածքների խնդիրները, որովհետև շատ բողոքներ ենք ստացել. Ավինյան

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում պլանային ջրանջատումներ չեն եղել, իսկ վթարային ջրանջատումների քանակը 26 է:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Վեոլիա ջուր» ընկերության Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը:

Արձագանքելով և դիմելով Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ փոխքաղաքապետ, իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը նշեց. «Պարոն Արեյան, ի շարունակություն մեր քննարկումների կոյուղագծերի վերաբերյալ՝ մենք նաև «Վեոլիա ջրի» հետ պետք է քննարկենք ջրագծերի ենթակառուցվածքների խնդիրները, որովհետև բավականին մեծ քանակի բողոքներ ենք ստացել Էրեբունի վարչական շրջանից հիմնականում և պետք է հասկանանք՝ այդ հարցերը ո՞ւմ պատասխանատվության ներքո ենք և լուծելով առաջ շարժվենք»:

Կիսվել սոց․ ցանցերում