Ես մասնագիտական որակավորում եմ ստանալու որպես անտառագետ և կանաչապատման մասնագետ՝ մի քանի ամսից ավարտելով բակալավրիատը: Հետևելով Երևան քաղաքում ընթացող կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքների արձագանքներին և ոչ մասնագետների մասնագիտական գնահատականներին՝ որոշեցի՝ որպես ապագա մասնագետ իմ կարծիքը արտահայտել:
Հատվել են Թեղի տեսակի ծառեր, որոնք իրենց բնափայտի վրա ունեցել են, խութեր, քաղցկեղ, վնասատուներ, վերջիններս իրենց հերթին վնասում էին տերևները: Նման խնդիրների ուղեկցման պայմաններում ծառը չէր կարող կենսագործել և միայն ստվերի ապահովման համար նպատակահարմար չէր պահել այդ ծառերը: Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ գործառույթներ է կատարում ծառը, հարկավոր է նախ ծանոթանալ ծառի ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածքին: Ամառվա սկզբից արդեն այդ ծառերի տերևները վասնաված են, քլորոֆիլազրկված ուստի չեն կատարում լիարժեք ֆոտոսինթեզ և չեն արտանետում թթվածին, անգամ ստվեր լիարժեք ապահովել չեն կարող և եթե որոշ դեպքորում անգամ վնասված չէ բնափայտը ապա սաղարթը ցանցառ է միակողմանի ծռմռված, որը հարիր չէ մայրաքաղաքին, քանի որ հաղորդում է քաղաքին փնթի, անխնամ տեսք: Բոլոր քաղաքներում էլ իրականցվում են ծառերի սերնդափոխություն և դա տաօրինակ չէ, այլ ընդունված կարգ է:
Հատված ծառերից շատերի մեջ փուջ էր և ծառեր կային, որոնց մեջ փուջ չէր և որոշ «մասնագետներ» դա ներկայացնում էին որպես առողջ ծառեր, բայց նման դատողություներ անելուց առաջ հարկավոր էր ստանալ մասնագիտական կրթություն և նկատելի կլիներ, որ առկա բնափայտը ուներ արատներ, օրինակ՝ կեղծ բնամիջուկ, որտեղ կարող էին առաջանալ սնկային փտտացնող հիվանդություներ և ծառը սկսելու էր փտել:
Շատերին հուզում էր, թե ինչու հնարավոր չէր դա կատարել քիչ-քիչ, նույնիսկ որոշ «մասնագետներ» կարծիք հայտնեցին, որ հարկավոր է մեկումեջ ծառերը կտրելով կատարել տնկումը: Ինչպես արդեն ասացի, հատված Թեղիները արդեն հիվանդ էին և փողոցում հիվանդ ծառերի դեպքում կարող էին հիվանդությունը փոխանցել նորատունկ ծառերին:
Եվ կրկին կարևոր է ընդգծել, որ այդ որոշումները կայացվել են նեղ մասնագիտական խմբի կողմից, որտեղ աշխատում են իմ կողմից շատ հարգված մասնագետներ, ովքեր մեծ ավանդ ունեն ՀՀ-ում ոլորտի զարգացման գործում:

