Էլթոն Ջոնը վնասվածքներով հոսպիտալացվել է

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը վնասվածքներով հոսպիտալացվել է Մոնակոյում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Nice Matin թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ հայտնի փոփ-աստղը ֆրանսիական Ռիվիերայում ընկել իր տանը ու վնասվածքներ ստացել։

Նշենք, որ հուլիսի 8-ին Էլթոն Ջոնը վերջին համերգն է տվել Շվեդիայում՝ հրաժեշտի իր հրաժեշտի շրջագայության շրջանակներում։ Այն տևել է 330 օր։

Ջոնի շոուն Ստոկհոլմում նշանավորում է մի դարաշրջանի ավարտը և երգչի հյուրախաղային կարիերան, որը տևեց մոտ 50 տարի:

Հունիսի 25-ին Էլթոն Ջոնն իր վերջին ելույթն է ունեցել հայրենիքում՝ Գլաստոնբերիի երաժշտական փառատոնում

Կիսվել սոց․ ցանցերում