Սաթի Սպիվակովան դարձել է «ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան

Ապրիլի 5-6-ը մոսկովյան «Ազգերի թատրոնի» առաջին հյուրախաղերի շրջանակում Երևանում տեղի կունենա «Դեղձանիկ» ներկայացման ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան է։  Ներկայացումը այնածավալ նախագիծ է, որը ներառում է ոչ միայն մշակութային, այլև սոցիալական և հումանիտար ուղերձներ:

«Ապրիլի 3-ին այս նախագծի ձևաչափով Սաթի Սպիվակովան դարձավ «City of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի հյուրը, որն օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Մարդասիրական այս ակցիայի նախաձեռնողը «GPM Gold» ընկերությունն է, որը հանդիսանում է Երևանում «Ազգերի թատրոն»-իհյուրախաղերի համակազմակերպիչը և «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մշտական դոնորը։

Սաթի Սպիվակովա հանդիպել է հիմնադրամի աշխատակազմին՝ տնօրեն Էսթեր Դեմիրճյանի գլխավորությամբ, նպաստառու երեխաների ծնողներին։ Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով։ Փոքրիկ բուժառուներին բազմաթիվ անակնկալներ էին սպասում՝ տիկնիկային ներկայացում, օդապարիկների շոու, հրավառություն և անհատական նվերներ հարգարժան հյուրից:

Այս բարեգործական միջոցառման ավարտին Սաթի Սպիվակովա հայտարարվեց որպես «City of Smiles/Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում