Աлիևը կես ժամ լացել է, որ իրեն չեն խաղացնում, տպավորություն է, որ բացել է բերանը ու չի փակել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բլինքեն-Ալիև՝ ապրիլի 3-ի հեռախոսազանգին և գրել․

«ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը շատ կարևոր զանգ է կատարել Բաքու։ Դատելով Բաքվի բռնապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ալիևը կես ժամ լացել է, որ իրեն «չեն խաղացնում»։ Առանց չափազանցության։

Նույնիսկ անկեղծացել է, թե ապրիլի 5-ի հանդիպումը չի հետաձգվել, որպեսզի ավելի ներառական լինի, այսինքն՝ իրեն էլ հրավիրեն։ Դեհ, մնացածի մասին չասեմ՝ երդում է տվել, թե ինքը Պրահայի պայմանավորվածություններին կողմ է /այսինքն՝ պուտինի շնիկը չէ/, որ ինքը ճանաչում է Ալմա Աթիի հռչակագիրը, որ ինքը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություններ չունի, Հայաստանից տարածքային պահանջներ չունի, դժգոհել է, թե իր լսածով ապրիլի 5-ին ընդունվելիք որոշումներով Հայաստանին ԱՄՆ էլ, Ֆրանսիան սպառազինելու են, ու ինքն էլ է ուզում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնի։

Բլինկենից մի քանի բան են մեջբերել՝ որ հետաքրքրվել է, թե ուր են հասել Հայաստանի հետ բանակցությունները, որ ապրիլի 5-ի հանդիպման հետ Ադրբեջանը կապ չունի ու Ադրբեջանի դեմ չէ, որ СՕP-ից հետո կտեսնեն՝ Ադրբեջանն իրեն ինչպես է պահում ու ըստ այդմ կխորացնեն հարաբերությունները․․․

Այն տպավորությունն է, որ հեռախոսազանգը ստանալուն պես Բաքվի բռնապետը բացել է բերանն ու չի փակել․․․

ալիևը սա ասաց, ալիևը նա ասաց հետո նա ասաց․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում