«Սովորաբար հաճախ պատահում է այնպես, որ կառավարությունները շատ թեմաների չեն անդրադառնում»։
Այս մասին ապրիլի 4-ի Կառավարության նիստի ժամանակ նկատեց ՀՀ վարչապետը՝ պարզաբանելով․
«Մտածում են, որ դա հանրային ոչ թե դիմադրություն կառաջացնի, այլ այնպիսի դիմադրություն, որ կարող է լինել վիրավորական, ընդհուպ բանը հասնի հայհոյանքների. ոչ մեկը չի ուզում, որ դա տեղի ունենա իր հասցեին։ Շատ դեպքերում, երբ երեխան դիմադրում է կրթության պրոցեսին, չգիտենք՝ կարող է տառաձևի կամ տառաչափի պատճառով է, այսինքն՝ էնքան խորը հարցեր կան, որոնց մենք չենք անդրադառնում»։
Այնուհետև Փաշինյանը շարունակեց․ «Ուզում եմ ասել հետևյալը․ եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, որովհետև հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը, սա շատ կարևոր հոգեբանական ու քաղաքական հարց է»:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնել. «Իհարկե, այդ որոշումները պետք է բխող լինեն երկրի միջնաժամկետ, կարճաժամկետ շահերից։ Եթե ուզում ենք անել բաներ, որ բոլորը ամեն տեղ ընդունեն ծափերով, դա չի լինելու, ուրեմն մեզ պետք է փորձել բեմական գործունեությամբ զբաղվել, չնայած դա էլ հեշտ չէ, այդտեղ էլ լոլիկներով ու ձևերով ընդունելի պրակտիկա կա։ Այստեղ է առաջնորդության փորձությունը, դա նկատի ունեմ՝ չբացառելով, որ իդեալական որոշումներ չկան, դա է բարդությունը, եթե իդեալական որոշումներ լինեին, Կառավարություն լինելու մեջ ոչ մի բարդություն չէր լինելու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
