35-ամյա վարորդը Skoda-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մшհացել է

Ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի՝ Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։

Կիսվել սոց․ ցանցերում