Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:
