Ով է աշխարհի ամենատարեց տղամարդը, որտեղ է ապրում

Մերսիսայդի բնակիչ Ջոն Թինիսվուդը դարձել է աշխարհի ամենատարեց տղամարդը։ Ապրիլի 5-ին նա տոնել է ծննդյան 111-ամյակը։

Այս մասին գրում է BBC-ն։

Բրիտանացին իր երկարակեցությունը պայմանավորել է ավանդական ձկնամթերքով սնվելով և պատանեկության տարիների կանոնավոր զբոսանքներով:

Թինիսվուդն այժմ ապրում է Սաուտպորտի խնամքի տանը: Նա բոլորին խորհուրդ է տվել մշտապես մարզել միտք և ամեն ինչում չափավորություն ցուցաբերել։

Կանանց ռեկորդակիրը իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան է։ Նա վերջերս նշել է ծննդյան 117-ամյակը։

Կիսվել սոց․ ցանցերում