ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․
«Դուք պարգևում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը:
Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում»:
