Արարատում մեքենաներ են բախվել, այնուհետ գլորվելով հայտնվել դաշտում

Ապրիլի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Նիվան՝ մի քանի պտույտ շրջվել է: Ըստ նախանակն տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կիսվել սոց․ ցանցերում