Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ–ում հրատապ նիստ է գումարվելու՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկմանը հրավիրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատել է, որ երկու պաշտոնյաներն էլ գալու են խորհրդարան։
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ–ում հրատապ նիստ է գումարվելու
