Վտարանդիր Կառավարություն տեսականորեն չի կարող լինել այն Կառավարությունը, որն ինքն է ստորագրել իր պետությունը լուծարելու մասին հրամանագիրը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Եղել են պատմության մեջ դեպքեր, երբ ինչ-որ ղեկավար, միապետ և այլն փախել են կոնկրետ տարածքից, ոչինչ չեն ստորագրել, ասել են՝ ես հիմա վտարանդիր Կառավարություն եմ և այլն, չկա, աշխարհում էլ նման դեպք տեսականորեն չկա»։
Վերջինս կրկին փաստեց՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկորրդ Հանարապետություն։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե ԼՂ ներկայացուցիչները հետ են կանգնել պետությունը լուծարելու մասին հրամանագրի փաստաթղթից, Ալեքսանյանը դա որակեց մի բառով․ «դա ֆանտաստիկ է»։
