Առաջնային անպտղություն ունեցող շահառուների տարիքային շեմը կվերանայվի՝ 36-ից հասնելով 40. նախարար

Այս տարվա օգոստոսից վերանայվելու է առաջնային անպտղություն ունեցող շահառուների տարիքային շեմը՝ 36-ից այն բարձրացվելու է մինչև 40:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հավելեց, որ բացի այդ, երկրորդային անպտղության մասով ծրագիրը, սահմանամերձ բնակավայրերից բացի, կընդլայնվի նաև ամբողջ հանրապետության համար:

«Սա ևս կարևոր քայլ առաջ է, և մենք ամեն 6 ամիսը մեկ, գնահատելով ծրագրի արդյունքները՝ թե՛ ֆինանսական, թե՛ արդյունքները ծնված բալիկների, հղիությունների, այդ ուղղությամբ շարժվում ենք առաջ»,- նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում