ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությանը։
«Կին, երեք զավակների մայր Արմենուհի Կույրեղյանն ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են՝ ի՞նչ։
Հետո խոսում եք, ասում եք՝ քանդում եք բուհական համակարգը։ Մեր բուհական համակարգի գիտական կոնտետը 90-ականներից պակասել է ու եկել է այս գողական կոնտենտը՝ «մեր դեկանատի դեմը ինչ-որ ասվում է, դա էլ անվում է»։ Ու այս մարդիկ խոսում են բուհական համակարգից, թե բուհաական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է, որտեղ «Պորշ Կայեն»-ով գան, «Բրաբուս»-ով գնան։
Այսօր մեր բւոհական համակարգը հոգեվարքի մեջ է։ Դուք ասել եք՝ լավ է, ինչ ասում ենք, անում են, ջահելները թող ֆֆռան, բակի կանոնները մտցնեն բուհի հայաթներ՝ էս մեր Ժորիկն է, ու մեր Գևորիկը, էն դասախոսը լավ տղա չի, որովհետև լավ հարց ա տալիս, բա պիտի Արմենուհի Կյուրեղյանն էլ ասեր՝ «մեր բակում ոչ միայն ասում են, այլ նաև անում են»։
