Հոգևորականներ կան, հիշել են, որ Տավուշում եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, սա ստենդ-ափ ա՞, չեմ հասկանում․ Փաշինյան

Այսօր Ազգային շողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության կողմից Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին։

«Ասում են Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար և Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել և պաշտոնապես, և ոչ պաշտոնապես։

Էդ, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ապ ա՞, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։

Վարչապետն այնուհետ անդրադարձավ սահմանազատման գործընթացի հետ կապված ընդդիմության ձևակերպումներին։

««Հայաստան» խմբակցությունն ասում է, որ սահմանազատումը պետք է արվի խորհրդային քարտեզներով, հետո ինձ մեղադրում, թե ես ասել եմ, ինչ-որ տարածքներ ադրբեջանական են։ Ձեռքով ցույց եմ տվել, ասել եմ էս տարածքները ադրբեջանական են։

Ես էդպիսի բան չեմ ասել։ Ես ասում եմ ՀԽՍՀ կազմում, այսինքն էն քարտեզներից ներս, որով դուք ասում եք, որ պետք է արվի սահմանագծում, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը։ Հայկական ԽՍՀ կազմում երբեք չեն եղել Բաղանիս-Այրում գյուղ, Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա գյուղեր»,- ասաց վարչապետը։

Կիսվել սոց․ ցանցերում