Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենալ» գործարանի հնարավորություններին և խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է առաջատար արդյունաբերական ընկերություններից մեկը՝ ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նախարարը։

Պապոյանը ծանոթացել է գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։

Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Ընկերության տնօրենին ներկայացվել են պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել ընկերության արտադրողականությունն ու մրցունակությունը։

Անդրադարձ է կատարվել նաև երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին։

Կիսվել սոց․ ցանցերում