Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դրոշի ներքո բեռնատար նավը գրավելուց հետո Իրանի իշխանություններին մեղադրել է ծովահենության մեջ։
Նա կոչ է արել ԵՄ-ին և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրավել է ԵՄ անդամներից մեկին պատկանող պորտուգալական քաղաքացիական բեռնատար նավը և հայտարարել, որ այն պատկանում է Իսրայելին: Այաթոլլահ Խամենեիի ռեժիմը հանցավոր ռեժիմ է, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես կոչ եմ անում Եվրամիությանը և ազատ աշխարհին անհապաղ հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոկում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր կեսօրին Հորմուզի նեղուցի ջրերում գրավել էր Պորտուգալիայի դրոշը կրող բեռնատար նավը։
