Իսրայելն արդեն հաշվարկել է, որ իրանական 330 հրթիռներով և անօդաչու սարքերով գիշերային մարտը բյուջեին արժեցել է մոտ 4 միլիարդ շեքել (1,2 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս հաշվարկների մեջ է մտնում հակաօդային պաշտպանության գրեթե 500 հրթիռ՝ իրանական թիրախները որսալու համար և մոտ 100 մարտական ինքնաթիռ միաժամանակ օդում պահելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, Իրանը երկու անգամ ավելի շատ ծախսեց՝ մոտավորապես 3 միլիարդ դոլար, Իսրայելին հարվածելու փորձի վրա՝ օգտագործելով 10-15 տոննա կշռող և մինչև 50 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք «Խայբար» և «Սեջիլ» բալիստիկ հրթիռները։ Նրանք նաև հաշվարկել են Իրանի ծախսերը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի համար, որոնք կարող են թռչել ավելի քան երկու հազար կիլոմետր, որոնցից յուրաքանչյուրն արժե 10 միլիոն դոլար կամ ավելի:
Կիսվել սոց․ ցանցերում
Ձեզ նաև կհետաքրքրի ՝