Պետք լինի, հրաժարական կտամ, այդ հարցը քննարկվել է. ԼՂ նախագահը՝ Ստեփшնшկերտի հրապարակում հավաքվածներին

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն այս գիշեր Ազգային ժողովում ավելի քան 6 ժամ խորհրդակցություն է անցկացրել, եղել է քննարկում,որից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է այդ քննարկման արդյունքները։

Ըստ Հարությունյանի՝ քննարկվել է 3 հարց` անցակետից առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը, սակայն վերջինի մասին՝ շուրջ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել։

«Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ, կտամ»,-ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Լաչինի անցակետից ադրբեջանցի սահմանապահների կողմից երեկ առևանգված 3 երիտասարդի ճակատագիրը պարզելու և տեղեկություն ստանալու նպատակով երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:

Կիսվել սոց․ ցանցերում