ՄԻՊ-ը և Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:

Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները։

Կիսվել սոց․ ցանցերում