Միրզոյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով պատվիրակությունների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:

Ավելի վաղ Հայաստանն ու Սլովենիան քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Այնուհետև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը ներկայացրել են հուշագիրը՝ խոսել նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի մասին, որն այսօր տեղի կունենա:

Կիսվել սոց․ ցանցերում