Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան: Օդանավակայանում նախարար Բերենդսենին դիմավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը:

Հոկտեմբերի 27-ին արտաքին գերատեսչությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

Կիսվել սոց․ ցանցերում