ՀՀ-ում պետք է ընդունեն՝ խшղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ шդրբեջшնական հասարակության համար. Բшյրամով

«Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում:

Մեր երկիրը նույնպես միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել խաղաղ գործընթացի իրական արդյունքները, սակայն Հայաստանում կան ներքին հարցեր:

Մենք հետևում ենք գործընթացին»,- հայտարարել է Բայրամովը:

Կիսվել սոց․ ցանցերում