Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է երեկ անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերին․

«Ահազանգեր ենք ունեցել թե՛ քաղաքացիներից, թե՛ ընդդիմությունից, նաև՝ իշխանական թևից։ Եղել է 54 ահազանգ, որոնք ստուգվել են․ 10-ը դարձել են հաղորդում»:

ՆԳ նախարարը հավելել է, որ դրանք հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու մասին են։

Նրա խոսքով՝ արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք, որը պետք է ենթարկվի ստուգման, քանի որ քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք։

Կիսվել սոց․ ցանցերում