«Ես չգիտեմ՝ որտեղից է նրա մոտ նման տեղեկատվություն, ինչպես մի շարք տեղեկատվություններ, որոնք տարածվում են մեր հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովի մեջ ներառվելու են նա տավուշցիները, արդյո՞ք նման մտադրություն կա:
«Ես ևս մեկ անգամ կհորդորեմ, որ տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ հոգևոր դասի մեր ներկայացուցիչների կողմից, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, որովհետև դա մեղք է»,- նշեց Հովհաննիսյանը:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքելով ասաց, որ Բագրատ սրբազանը լավ կանի աղոթի երկրի խաղաղության համար. «Իսկ դա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները նաև Աստծու ձեռքով կլինեն շատ անվտանգ իրենց աշխատանքը կատարելու տեսանկյունից»:
