Իսկ կարող էինք արդյո՞ք պատկերացնել պատգամավորին հրող ու հայհոյող, բայց դեռ ոտքի վրա մնացած, առանց կապտուկների որևէ մեկին:
Բայց հիմա, երբ կան տրանսպորտով երթևեկող և չկան դունչ ջարդող ու բռնաբարող պատգամավորներ, որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ:
Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան
