Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը Կոստրոմայում համերգի ժամանակ անսպասելի վարքագիծ է դրսևորել։ Նա իրեն նկարող երկրպագուհու ձեռքից վերցրել  և շպրտել է հեռախոսը։

Երգչին դուր չի եկել այն, որ իրեն նկարում են շատ մոտ տարածությունից, ինչի մասին մի քանի անգամ զգուշացրել է։ Կինը, սակայն, շարունակել է նկարել երգչին։

Ավելի ուշ նա հայտարարել է, որ գտել է հեռախոսը, նույնիսկ գոհ է համերգից, և հատկապես այն բանից, որ Լեպսն ուշադրություն է դարձրել իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

լեպս

Կիսվել սոց․ ցանցերում