Հավատա՛նք մեր ուժերին, ճանաչենք Մեծերին ու փորձենք Բա’րձր մնալ

Անատոլ Ֆրանսի (Jacques Anatole Francois Thibault) 180֊ամյակն է այսօր։ Տարօրինակ է, բայց անհաղորդ ենք կարծես։ Ոչ պատմությանն ենք տիրապետում, ոչ մեր լավը գիտենք, ոչ վատին ենք դիմակայում,,,
Հիշեցնեմ, որ խոսքը Նոբելյան մրցանակակիր հզոր ֆրանսիացու մասին է, որը դեռևս 1901 թվականին մեզ, հայերիս կոչ էր հղում միասնության. «Անհրաժեշտ է, որպեսզի աշխարհով ցրված հայկական գաղութներն ունենան միասնական Միտք և Ոգի։ Անհրաժեշտ է, որ նրանք համախմբվեն` պաշտպանելու համար վտանգի մեջ գտնվող իրենց եղբայրներին»։
Իսկ 1916֊ին, արդեն իրողություն դարձաց Ցեղասպանության արհավիրքը հաղթահարելու հույս, հավատք և համոզմունք էր ներշնչում. «Արյան այն չնչին պատառն անգամ, որը պահպանվել է, հենց այն թանկագին արյունն է, որից ծնվելու է հերոսական ժառանգություն»։
Հավատա՛նք մեր ուժերին, ճանաչենք Մեծերին ու փորձենք Բա’րձր մնալ!
Կիսվել սոց․ ցանցերում