Զուգահեռ տանելու ենք բոլոր առաջնահերթությունները, ռեֆորմները՝ մի գրամ չշեղվելով զարգացման ուղուց. Հարությունյան

«Երբ քովիդ էր կամ հետպատերազմյան փուլը, կողքից բազմաթիվ էին ասողները՝ լիքը ուրիշ կարևոր հարցեր կան, դրանով զբաղվեք: Բայց մենք այդ խոսակցություններին տուրք չտալով զուգահեռաբար զբաղվում էինք և՛ տվյալ պահին կարևոր գործերով, և հեռանկարային ռեֆորմներով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ է պատճառը, որ այսօր Հայաստանը գրանցում է տնտեսական լուրջ արդյունքներ՝ հարկերի միջոցով մեծ գումարներ հատկացնելով անվտանգային խնդիրների լուծմանը, ինչը մեր հանրության հիմնական մտահոգություններից մեկն է:

«Ասածս ինչ է՝ հիմա էլ են նույն խոսակցությունները: Ուստի, զուգահեռ տանելու ենք բոլոր առաջնահերթությունները, ռեֆորմները՝ մի գրամ չշեղվելով զարգացման ուղուց: Չվախենաք»,-գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում