Լեհաստանի և ՆԱՏՕ-ից նրա դաշնակիցների ավիացիան գիշերային պարեկություն են իրականացրել Ուկրաինայում օդային տագնապի ֆոնին։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը, փոխանցում է Korrespondent-ը։ Նշվում է, որ ռուսական հեռահար ավիացիայի ինտենսիվ գործունեության կապակցությամբ՝ կապված Ուկրաինայի տարածքում տեղակայված թիրախների վրա օդային և հրթիռային հարվածների հետ, գործարկվել են «Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»։ Ապրիլի 19-ի առավոտվա դրությամբ՝ սպառնալիքի մակարդակի նվազման պատճառով լեհական և դաշնակից ավիացիայի գործողությունները Լեհաստանի օդային տարածքում դադարեցվել են, իսկ տեղակայված ուժերն ու միջոցները վերադարձել են բնականոն օպերատիվ գործունեության։ Ապրիլի 19-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Դնեպրի և տարածաշրջանի վրա։ Դնեպրում վնասվել է հինգ հարկանի բնակելի շենք, երկաթուղային կայարան, երկու ենթակառուցվածքային օբյեկտ։ Հայտնի է երկու զոհի և 15 վիրավորի մասին։ Կրիվոյ Ռոգը, Սինելնիկովոն և Պավլոգրադը նույնպես ենթարկվել են Ռուսաստանի Դաշնության հարձակմանը։ Այնտեղ ևս կան զոհեր և վիրավորներ։
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրшինայի վրա ՌԴ-ի հшրձшկման պատճառով
