Ապրիլի 19-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վանաձորի» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։
