Եթե կա մի Տավուշցի, ում ՀՀ կադաստրի վկայականով իրեն պատկանող թեկուզ 1 մետր հող հանձնվում է Ադրբեջանին, ես խոստանում եմ կանգնել այդ Տավուշցու կողքին, մենակ չասեք, հողիս կողքովա անցնում, կամ իմ հողնա, բայց փաստաթուղթ չունեմ։
Հ.Գ. Դե բավական է էլի, ստի վրա կապիկություն անելով ոմանք իրենց քաղաքական Բիզնես շահերն են ուզում առաջ տանել, մի քանի հոգի քարտեզից ու միջազգային իրավունքից չհասկացողի էլ խառնել են առաջները ու գնացել են փրգելու չգիտեմ ինչ։
Հ.Գ.Գ. Մի հատ սադրանք եղավ սահմանին, մի զինվորի մազ ծռվեց, անձամբ եմ զբաղվելու նման սադրիչով ու օրենքի ողջ խստությամբ, երկրի դավաճանության հոդվածով, հասնելու եմ նրան, որ այդ մարդը քրեական պատասխանատվության ենթարկվի։
Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ սահմանի հետ կապված համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- ասել է դեսպանը։
