ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՎԵԼ Է 176ՄՄ ՏԵՂՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՎԵԼ Է 176ՄՄ ՏԵՂՈՒՄՆԵՐ💦, ԻՆՉԸ ԳՐԵԹԵ 25%-ՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ 🇦🇪ԱՄԷ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԹԱՓՎԱԾ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ (142ՄՄ 24 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ):
‼️Այդ արձանագրված փաստը հաստատում է այն միտքը, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ նման աղետներից և աշխարհի բոլոր երկրներում ավելի շատ ներդրումներ պետք է կատարվեն հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի և կանխատեսման համակարգերի զարգացման, վաղ նախազգուշացման համակարգերի 🆘ծածկույթն ընդլայնելու համար:
‼️Անցած երկու տասնամյակների ընթացքում 62 միլիոն մարդ տուժել է բնական աղետներից այն երկրներում, որտեղ առկա չէ վաղ նախազգուշացման գործող համակարգ:
‼️🌍Աֆրիկայում մեկ միլիարդ մարդ դեռ մնում է կլիմայական վտանգների «կույր» զոննայում: 1,2 միլիարդ բնակչությանը բաժին է ընկնում ընդամենը 37 📡ռադիոլոկացիոն կայան, այն դեպքում, երբ 🇪🇺Եվրոպայում և 🇺🇸ԱՄՆ-ում նույն քանակությամբ բնակչությանը բաժին է ընկնում 636 եղանակային 📡ռադիոլոկացիոն կայաններ:
⚠️Բնական աղետների հաճախականությունն աճում է, իսկ զարգացող երկրները բախվում են ավելի մեծ ռիսկերի՝ կապված բնակչության աճի հետ:
📍Պետք է գործենք հիմա, որպեսզի պաշտպանենք համայնքները և բարձրացնենք կայունությունը:
Կիսվել սոց․ ցանցերում