Ինչու էր Բագրատ Սրբազանը Քանաքեռցի Տույին բերել Տավուշ

Medianews-ը գրում է, որ Տավուշի մի քանի բնակիչ պատմել է, որ 2019 թվականին Բագրատ սրբազանը փորձել էր հանդարտեցնել ծառահատումների դեմ պայքարի ժամանակ ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախման մասնակիցներին, և մի դրվագում բնակիչներից մեկն անպատվել է Բագրատ սրբազանին՝ նրան անվանելով «պիղծ»։

Օրեր անց Տավուշի մարզում սկսվել է իրարանցում։

Ըստ սկզբնաղբյուրի՝ տավուշցիներին հայտնի է դառնում, որ Տավուշի թեմի առաջնորդը մարզ է բերել հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Տույին։

Վերջինս «սխոդկա» է կազմակերպել մարզում, հավաքել բոլոր «խառոշիներին» և հանձնարարել գտնել Բագրատ սրբազանին վիրավորողին։ Բայց քանի որ Բագրատ սրբազանը լավ չի հիշել, թե ամբոխից ով է իրեն վիրավորել, հետևաբար Տույը, իր լավ եղբոր՝ Բագրատ սրբազանին վիրավորողին չի գտել, ու ոչ ոք «չի պատժվել»։

Ըստ սկզբնաղբյուրի՝ ահա սրանք են ներկայիս եկեղեցու բարքերը, որի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա, ի վերջո, պետք է հասկանա, որ այսպիսով իր սրբազաններով գնացել է Հայոց պետականության դեմ։ Եվ հայտնի է, թե «գետադարձներն» ու նրա նմաններն ինչ ճակատագիր են ունենում։

Այս անգամ Պապ թագավորը հաղթելու է։

Կիսվել սոց․ ցանցերում