Ռուս-ադրբեջանական մեղրամիս՝ հայկական արյան լոգանքի փափագով
կամ՝
Азербайджан — большой сосед, друг, партнер и союзник России.․․
Տարածաշրջանում ծավալվող զարգացումների մեծ պատկերն ստանալու համար անհնար է անտեսել ապրիլի 22-ին Պուտին-Ալիև հանդիպումը
Այդ հանդիպման բացառիկ ջերմ մթնոլորտը և պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը առանց որևէ վերապահման Կրեմլ-Բաքու հեռահար հաշվարկի արդյունքում կայացված համաձայնություն է, որից Ռուսաստանը բացարձակ դժգոհ չէ, զայրացած չէ Բաքվի վրա։ Ավելին, հենց Ալիևի աջ ձեռք Հիքմեթ Հաջիևն է հաստատել, որ ««Высшим руководством обеих стран принято решение о досрочном выводе с территории нашей страны миротворцев Российской Федерации, временно размещенных на территории Азербайджанской Республики на основании Трехстороннего заявления от 10 ноября 2020 года. Процесс уже начался, министерства обороны Азербайджана и России принимают меры по исполнению данного решения», — сказал Гаджиев.»
կարևոր է հասկանալ, թե որ պահին է կայացվել այդ որոշումը, որը հանկարծ, աշխարհի համար անակնկալ միս և արյուն ստացավ բառացիորեն 2 օր առաջ հրապարակված տեսակադրերով։
Դատելով անցած տարեվերջից այս կողմ ՌԴ հայտարարությունների բնույթից, այդ որոշումը կայացվել է ավելի վաղ, հետևաբար միամտություն կլինի կարծել, թե այն անակնկալ է կայացվել՝ ապրիլ ամսին․․․ Ռուսաստանին այդպես հեշտ ու մի քանի օրում ոչ մի տեղից հանել չի հաջողվել, եթե Կրեմլը նման որոշում ինքն իր համար չունենար․․․ Այսինքն, խոսքը վերաբերում է այն ժամանակահտվածին, որն ընկած է Ռուսաստանի այն հայտարարությունների միջև, թե իրենք Ադրբեջանի հետ բանակցում են «նրա տարածքում» մնալու հարցերը և իրենք «Արցախահայերի վերադարձի երաշխավորն են»։
Սա շատ կարևոր ժամկետ ու նուրբ հանգամանք է․ 2023թ․ դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմով հայտարարել էր, որ «մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության և տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր»․․․
Սա պետք է համարենք արցախցիներին ուղղված վերադարձի վերջին հրավերը․․․
Ի դեպ, հետաքրքիր է, որ անցած տարեվերջին, ավելի ստույգ դեկտեմբերի 31-ին երկու կաթողիկոսներն իրենց ելույթներում ներառել էին արցախահայերի վերադարձի պահանջը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա գերքաղաքական ելույթի հեռարձակումը Վարչապետի ելույթից անմիջապես առաջ․․․ Իսկ Արցախցիների հերթական վերադարձի ու ռուսական ստրատեգիայի մնացած բաղադրիչների համար հարկավոր էր, որպեսզի Հայաստանը պաշտոնապես առաջադրի արցախահայերի վերադարձի պահանջը․․․ Ռուսաստանում լավ գիտեին, որ Ադրբեջանում դրա կոնտրպահանջը կա՝ այնքան ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», որքան արցախահայ կվերադառնա Արցախ․․․ Մեկ այլ սցենարով, այդ կերպ պետք է Հայաստանին վերադարձնեին այլևս մինչև վերջին կետը ոտնատակ տրված նոյեմբերի 10-ի հայտարարության վերաբանակցմանը, քանի որ Արցախի էթնիկ զտումից հետո Ռուսաստանը հայտարարել էր, որ չնայած այդ հայտարարության կետերի մեծամասնությունն այլևս չկա, բայց միևնույնն է՝ 9-րդ կետը՝ «միջանցքի» կետը կա․․․
Արցախցիները այս ամենին արձաքանքեցին կամ լռությամբ, կամ մերժումով․․․
Երբ պաշտոնական Երևանը և բռնագաղթած արցախահայությունը անտարբերության մատնեցին Ռուսաստանի կողմից արված վերադարձի 2-րդ հրավերը, ահա և այդ ժամանակ կայացվում է Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերման ռուս-ադրբեջանական համաձայնեցված որոշումը․․․
Դա նշանակում էր՝ եռակողմ հայտարարության ավարտ, իսկ եթե ավելի մատչելի ձևակերպենք՝ հրադադարի ավարտ․․․ Ասել է թե՝ կողմերը կարող են պատերազմել․․․ Ապրիլ-մայիսին, ինչպես անցած ամռանը «ազդարարեց» Ալիևների ընտանիքին մոտ կանգնած, մեծ Ալիևի խորհրդական Էլդար Նամազովը․․․ Հիշեցնեմ, որ իր թվիթերյան գրառման մեջ նա ավետել էր, որ աշնանաը կլինի լոկալ գործողություն, որը տեղի ունեցավ, իսկ 2024-ի գարնանը՝ ավելի մասշտաբային․․․ Նա նաև այն քաղաքագետներից է, ով 2020-ի պատերազմից հետո առաջարկում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծել բուֆերային գոտի՝ Տավուշից մինչև Սյունիք, որի քարտեզը պարզ ցուցադրում էր Հայաստանի հյուսիսից հարավ իջնող ու մինչև Սևանա լճի կեսերը հասնող լայն «բուֆերային գոտին» էր․․․ Դեհ, իհարկե, եթե պլանները քանիցս չձախողվեին, այնտեղ պետք է տեղակայվեին Հայաստանի սահմանի տեղը չիմացող ՀԱՊԿ խաղաղապահները․․․ Այս առումով ռուսական հենակետերը Տավուշից մինչև Սյունքի կետային «դեմարկացվել-տեղակայվել էին», մնում էր «գիծը տանել» ՝ «դելիմիտացիան ըստ ադրբեջանառուսական մոտեցման»․․․
Եվ ահա, 2024-ի հունվար-փետրվարին հենց այդ համաձայնեցումներն են գնում, սպասելով Ալիևի կողմից արտահերթ նախագահակն ընտրություններում մանդատի վերաթարմացմը և պատերազմի մանդատ ստանալուն․․․
Արևմուտքում ու Հայաստանում հասկանում են խաղը, մանավանդ որ մարտին 6-ին դելիմիտացիայի միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Ալմա Աթիի հռչակագիրը որպես սկզբունք, հայտարում է, թե Հայաստանից օկուպացրած ոչ մի տարածք ինքը չունի, չի ճանաչում 31 բնակավայրերի հողերի օկուպացիան և վերջնագիրը կախում է՝ անհապաղ «դեօկուպացրեք 4 գյուղերը»․․․ Նույն ձեռագիրը, ինչ 2020թ․ օգոստոսին, երբ Հայաստանից պահանջեց արցախապատկան 7 շրջանների «դեօկուպացիայի ժամանակացույցը»․․․ Հայաստանը այն ժամանակ դա չներկայացրեց ու Ադրբեջանը սանձազերծեց պատերազմը։ Հենց պատերազմի առաջին շաբաթում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ դա Ռուսաստանի պատերազմը չէ, իսկ հայկական կողմերը գիտեին, որ այդ շրջանները պետք է վաղ թե ուշ վերադարձվեն․․․․ Մնացածի մասին ավելորդ է գրելը․․․
Այժմ Հայաստանը և Արմւոտքը գիտակցում են, որ հերթական վերջնագիրն է ներկայացվել, մանավանդ հավանաբար բոլորի հետախուզությունները զեկուցել էր, որ ռուս խաղաղպահները դուրս են գալիս և «հրադադարի ռեժիմը այլևս չի գործելու, այլ գործելու է պատերազմի ռեժիմը»․․․․
Իսկ կրակելու միակ և ամենալեգիտիմ տեղը Տավուշն էր․․․
Ահա և պարզ է դառնում, թե ինչու Փաշինյանը աճապարեց բոլորին զարմացնել պատերազմի կոչնակ հնչեցնելով Ոսկեպարում․․․
Իսկ պատերազմը ապրիլ-մայիսին կարևոր էր ու պատվիրված, որովհետև ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը բացառիկ նույն մտահոգություններն ունեին․․․
Եվ ամեն ինչ հասավ նրան, որ Ադրբեջանին բերեցին բանակցությունների սեղանի շուրջ և ստորագրվեց Ալմա Աթին․․․
Իհարկե, սա չի նշանակում, թե պատերազմի ռիսկը իսպառ վերացել է, բայց Իլհամ Ալիևը ոչ այնքան թեթև վիճակում է․․․
Եթե Տավուշում սահմանի դելիմիտացված հատվածները ճանաչվում են «պետական», այդ դեպքում դրանից այս կողմ հայտնվելը արդեն «ագրեսորի» երաշխավորված պիտակ ու կարգավիճակ է․․․ Իշխանությունները, համենայն դեպս, այդպես են կարծում։ Իսկ այստեղ գետնի վրա կատարվողի հարցում ավելի նուրբ հանգամանքներ կան, որոնք այստեղ չեն ներկայացվի․․․
Բայց վերադառնանք Ալիև-Պուտին հանդիպմանը․․․
Պեսկովը մինչև հանդիպումը որոշ դիֆերամբներ է ձոնում․ Азербайджан — большой сосед, друг, партнер и союзник России. Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանը ընդհուպ սայուզնիկ՝ դաշնակից է․․․․ Ապա հավելում է․ «Азербайджан — наш хороший торгово-экономический партнер, имеются большие резервы для расширения всего потенциала <…> взаимодействия. Ավելի հանրամատչելի՝ հասկացնում է, որ սանկցիաների տակ մտցված Ռուսաստանի համար Ադրբեջանը փրկօղակն է։
Իսկ հանդիպման ժամանակ Պուտինը Ալիևին տանում է ԲԱՄ-ի վետերանների հետ հանդիպման ու նրանց ներկայությամբ տեղի է ունենում Հեյդար Ալիևի մեծարման երեկո, թե վերջինս ԽՍՀՄ օրոք ինչ ներդրում է ունեցել համամիութենական մեծագույն ենթակառուցվածքի կառուցման գործում։ Պուտինն ու Իլհամը մեղր են թափում Իլհամի հիշատակին․․․
Հետո, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների համար ֆունդամենտալ է Ուկրիանա Ռուսաստանի ներխուժումից 2 օր առաջ ստորագրված պայմանագիրը․․․ Ավելին, որ Ալիևը վերահաստատում է, որ տարածաշրջանում անվատնգային հարցերում մեծ բան կախված է Ռուսաստանից և Ադրբեջանից․․․ Թուրքիայի անուն չի տրվում․ «Вопросы региональной безопасности постоянно на повестке дня наших встреч. Мы рады тому, как они решаются. Россия является основополагающей страной в плане региональной безопасности на Кавказе и в более широкой географии. И от взаимодействия между нашими странами зависит очень много», ասում է Ալիևը։
Իսկ Պուտինը ոչ մի դժգոհություն չունի, որ Ալիևն իրեն մի քանի օր առաջ «досрочно» հանել է երկրից, այն դեպքում երբ դեկտմեբերին ըստ Գերասիմովի՝ «իրենք պետք է երաշխավորեին արցախցիների վերադարձը հայրենի տներ»․․․
Եվ հարց է ծագում՝ էլ ի՞նչ են պայմանավորվել․ Ալիևը մատնել է․ «Что касается транспортного коридора Север — Юг, сегодня мы с Владимиром Владимировичем подробно обсудили еще раз этот вопрос. Соответствующие инструкции даны членам правительства. Уверен, что в ближайшее время все вопросы будут согласованы, и мы приступим к реализации еще одного грандиозного проекта»։
Իսկ խոսքը հետևյալի մասին է՝ «на территории Азербайджана существует железная дорога, соединяющая азербайджано-российскую границу с границей Азербайджана и Ирана. «Но потребности грузоотправителей диктуют нам необходимость строительства новых участков этой дороги с тем, чтобы мы могли увеличить грузоперевозки по ней и тем самым обеспечить уникальный транспортный путь от Севера до Индийского океана»․․․
Այսինքն, Ռուսաստանն ու Ադրբեջանը առնվազն որոշում են կայացրել ոչ միայն իգնոր անել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը» որը բացի իրենցից ողջունել էին ողջ Արևմուտքն ու Բրյուսելյան եռյակից ԱՄՆ, ԵՄ-ը, այլ միգուցե տապալել այն․․․
Չէ որ նրանք էլ ուզում են հասնել մինչև Հնդկաստան․․․ ի վերջո՝ մեղրամասի է, և ամուսնական ճամփորդական փափագը պետք է բավարարել․․․
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ տնօրեն
