Վարչապետը Հագվի գյուղում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման ընթացքին (վիդեո)

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Լոռու մարզ: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:

«Այսօրվա առաջին կանգառը Հագվի գյուղում էր, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ:

Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչև դեկտեմբեր»,- նշված է գրառման մեջ:

Առավել մանրամասն տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում