Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Անիի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը Ձորակապ գյուղի վարչական տարածքում, իրեն հատկացված տարածքից բացի, առանց թույլտվության արդյունահանում է իրականացնում նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ 2016 թ. պայմանագրով ընկերությանը հատկացվել է մոտ 5,2 հեկտար տարածք, սակայն ընկերությունը գործունեություն է ծավալել նաև հարակից տարածքներում: Հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանից և համայնքապետարանից տեղեկացրել են, որ դրանք արոտավայր և վարելահող են:

Անիի համայքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կիսվել սոց․ ցանցերում