Այս գրառումս, որը ըստ էության իրենից հարց է ներկայացնում, ուղղում եմ ՀՀ վարչապետին, պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ձեր իսկ խոսքով ասած գլխի փոքրիկ տղան, քանի գլխի տեր է, որ ՀՀ ԱԺ շենքի տարածքում նրա օգնականը, կամ ավելի ճիշտ կլինի ասել «ախռանիկը» իրեն իրավունք է վերապահում ծեծի ենթարկել ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին:
Խնդրած կլինեի, որ այս հարցը չմնա անպատասխան, նաև ավելացնեմ, որ ունեմ ներքին համոզմունք, որ դուք ինքներդ էլ հետամուտ կլինեք, որպեսզի այսօրվա տեղի ունեցածի համար բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն, քանի որ դուք ինքներդ հանդիսանում եք երկար տարիների լրագրող:
Հ.Գ. Իմ կարծիքով` վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի ի վերջո գործի դնեք, կրկին ձեր իսկ խոսքով ասած ժողովրդի կողմից ձեզ տրված պողպատե մանդատը:
