Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը գրում է.
Բան են մոգոնել՝ «թող սահմանազատումն արվի 1993 թ․ շփման գծով»։
Թան էլ չէ, փրթած մածուն։ Միանգամից Կուր-արաքսյան ուզեք, Վիլսոնի գծածն էլ հետը։ Միևնույն է, ուզածներդ իրականում ռուս «փրկիչներին» բերելն է։
Ընդ որում, բուն պահանջները՝ սահմանազատումը ռուսական պատրոնաժով իրականացնել, սահմանի վերահսկողությունն ամբողջ երկայնքով հանձնել ռուսներին, և ռուսներին էլ Մեղրիով միջանցք տալ, բարձրաձայնվում են արտաքուստ հայդատականությունից, ճանապարհներ փակելուց և Տավուշի գյուղերում խառնակչությունից մղոններով հեռու կանգնած որոշ շրջանակների միջոցով։
Բայց աշխատանքի բաժանումը հստակ երևում է։
