Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Ապրիլի 30-ին՝ ժամը 16։36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 17:00-ին: Սյունյաց 1/6 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։

Կիսվել սոց․ ցանցերում