Ռпւսшստшնի եւ Թпւրքիшյի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 31-ին Մпսկվшյում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 31-ին Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ երկու երկրների նախարարների բանակցությունները տեղի կունենան մոտ ժամանակներս Մոսկվայում:

Օգոստոսի 25-ին հաղորդվել է, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է կատարել Կիեւ։

Կիսվել սոց․ ցանցերում