Դերասան Հայկ Դարբինյանը լսարանին հայտնի է մի շարք հեռուստանախագծերից: Նա վերջերս նկարահանվում էր «Սիրելի Սահմի» նախագծում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին՝ Սահմիի եղբորը՝ Ալիկին: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է «Սիրելի Սահմի»-ի նկարահանումների և կերպարի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին:
Խոսելով իր կերպարի հակասական լինելու մասին՝ Հայկը նշում է. «Կերպարս ավելի շատ ընդունվեց ճիշտ մեկնաբանության շնորհիվ: Կերպարս վտանգավոր եզրագիծ ուներ, որը հստակ ակցենտավորված չէր, այն, ինչը որ կարող էր հեռուստադիտողին դուր չգար հստակ չէր, ու փորձել էինք նուրբ գիծը պահել, ու ես էլ՝ որպես դերասան, շատ նրբանկատորեն էի մոտենում այդ հարցին: Կերպարի խնդիրը կոնտրաստի մեջ էր, ավելի շատ Միհրան-Ալիկ գծի համար, այսինքն 1800-ականների Միհրանի ու այս ժամանակաշրջանի ակտիվ ու սոցիալական իր արժեհամակարգով Ալիկի մեջ կոնտրաստ ապահովելն էր խնդիրը: Չեմ ասի, որ Ալիկի կերպարն է մեր արժեհամակարգը, բայց կոնտրաստի համար դա էր պետք ընդգծել»:
Նա նշում է, որ կերպարը իր համար բարդ էր. «Կերպարն ինձնից դուրս էր, ու ես փորձում էի չնմանվել ինձ կամ մեկ այլ կերպարի: Սկսած ինտոնացիաներից, շեշտերից, ձայնի տեմբրից զրոյից հավաքված էր, ու շատ բարդ էր անըդհատ մնալ այդ ամենի մեջ»:
Համեմատելով իր «Հատուկ դասարան»-ի և «Սիրելի Սահմի»-ի կերպարները՝ Հայկը նշում է. «Ի զարմանս ինձ և բոլորի, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանություններ գրեթե չկային, բոլորը սիրել էին, իսկ «Հատուկ դասարանի» ժամանակ ինձ անգամ անձնական էջով էին վատ բաներ գրում, մի անգամ մեկը շատ երկար նամակ էր գրել, ու վերջում գրել էր՝ մտնես Կիրովական՝ վիզդ կկտրեմ (ծիծաղում է): Կարծում եմ հենց ճիշտ ակցենտավորման շնորհիվ էր, որ Ալիկի կերպարը սիրվեց ու վատ մեկնաբանություններ, անգամ անձնական էջիս չէին գրում: Զարմացած էինք, ոչ թե որ վատ մեկնաբանություններ չկան, այլ, որ կերպարը վատ տեսնակյունից չէին դիտարկել»:

Ամբողջական նյութը՝
https://www.tert.am/life/am/news/2024/05/03/hayk-darbinyan/92623