Հայաստանի Պետականակենտրոն Կուսակցության հիմնադիր համագումարի փոփոխված տեղի և օրվա և ժամի մասին տեղեկություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ հայրենակիցներ։
Հայաստանի պետականակենտրոն կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ՝ կուսակցության նախաձեռնող թիմը բախվեց լուրջ խնդիրների հետ։ Ամեն ինչ սկսվեց կուսակցության կայացման դեմ ուղղված մեդիա-արշավով, որը սակայն աստիճանաբար վերափոխվեց կուսակցությանը առընչվող անձանց կյանքի ու առողջության սպառնալիքների, ինչը աննախադեպ է Երրորդ Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում։
Հաշվի առնելով այս փաստը, նախաձեռնող թիմը որոշեց հավելյալ միջոցներ կիրառել համագումաի պատվիրակների և հյուրերի անվտանգությունը ապահովելու համար։ Այդ պատճառով մենք որոշում կայացրեցինք հետաձգել հիմնադիր համագումարի անցկացումը, որպեսզի հնարավորություն ունենանք այն հավուր պատշաճի կազմակերպել՝ նկատի ունենալով կուսակցության առջև ձևավորված նոր ու անսպասելի մարտահրավերները։
Այս կապակցությամբ հայտնում ենք ձեզ, որ Հայաստատանի պետականակենտրոն կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա մայիսի 18-ին, Եզնիկ Կողբացի 69 հասցեում։
Կիսվել սոց․ ցանցերում