Գրեթե հարյուր տարի է, ինչ մայիսի 7-ը նշվում է որպես ռադիոյի միջազգային օր:
1895 թվականին հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոընդունիչը` իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1925թ. մայիսի 7-ին նախկին ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվեց ռադիոյի միջազգային օրը, իսկ արդեն 1945թ. մայիսի 7-ին այն դարձավ ամենամյա տոն:
Հայաստանի Հանրային ռադիոն միշտ ունեցել է երախտավորներ, որոնք շուրջօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ հանրությանն են հասցրել հրատապ եւ անաչառ տեղեկատվություն, արծարծել են սոցիալական, իրավական հուզող խնդիրներ` հետամուտ լինելով դրանց լուծմանը եւ հետեւողականորեն գնալով դրանց հետքերով: Հանրային ռադիոն նաեւ պահպանել է ավանդույթները` տարբեր ժամանակներում ապրած եւ ստեղծագործած անվանի մշակութային գործիչներին նվիրելով հաղորդումներ:
Lragrogh. com-ը շնորհավորում է Հայաստանի Հանրային ռադիոյի ներկա եւ նախկին աշխատակիցներին` մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ:
