🛑 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբին պատկանող տարածքում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
🛑 Խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
🛑 ԲԸՏՄ տեսուչների կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
🛑 Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության:
Արմավիրում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը
