Լույս աշխարհ է եկել պшտերшզմում նшհшտակված Անդրանիկ Վարդանյանի եղբայրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ 19-ամյա Անդրանիկը փետրվարին պետք է զորացրվեր։ Նա վարորդ էր, ծառայում էր Ջերմուկում։ Նրա մայրը` Նարինե Վարդանյանը, համանուն որդու ծնունդն ապրելու հույս է համարում, որը ստիպում է չհուսալքվել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածել է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում