Բшքվում ընթանում է Աлիև-Լուկաշենկո հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն պետական այցով Բաքու է ժամանել երեկ գիշեր:

Նախնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը կքննարկեն հարաբերությունների ընթացիկ հարցերը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային հարթակներում և ինտեգրացիոն ասոցիացիաներում։ Ակնկալվում է, որ շեշտը դրվելու է տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացման վրա: Բանակցությունների արդյունքում կստորագրվի երկկողմ փաստաթղթերի փաթեթ։

Կիսվել սոց․ ցանցերում