«Լшչինի միջանցքը փակ է Հայաստանի կողմից Ադրբեջшնի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետևանքով». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցը, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքի իրավիճակի և 3 ձերբակալված երիտասարդների հարցով, ասել է.

 

«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի», — հավելել է Զախարովան։

Կիսվել սոց․ ցանցերում